
Սահմանադրության օրն այս տարի ճոխ կնշեն՝ գուցե որպես վերջինը

Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջին զուգահեռ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու մասին հայտարարած Նիկոլ Փաշինյանը որոշել է այս տարի Հայաստանի Սահմանադրությունն ընդունելու օրը՝ հուլիսի 5-ը, մեծ հանդիսավորությամբ նշել՝ հավանաբար որպես վերջինը՝ ներկայիս բովանդակությամբ։
2025 թվականի հուլիսի 5-ին լրանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման 30 տարին, որի կապակցությամբ հատուկ հանդիսավոր միջոցառում կկազմակերպվի:
Միջոցառման կազմակերպման նպատակով 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 37 միլիոն 830.000 դրամ՝ ներկայացուցչական ծախսեր իրականացնելու նպատակով։
Միոցառման մասնակցիներն են լինելու Սահմանադրության գերակայության և անմիջական գործողության ապահովման լիազորություններ ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձինք, գիտնականներ, ուսուցիչներ, հասարակական կազմակերպություններ ու օտարերկրյա դիվանագետներ։
Նրանք բոլորով հավաքվելու են գործող Սահմանադրությամբ ամրագրված արժեքները վերաիմաստավորելու, երեք տասնամյակ Սահմանադրության կիրառման փորձն ամփոփելու և եզրահանգումներ անելու համար։
Չի բացառվում, որ եզրահանգեն, որ Հայաստանի 3-րդ հանրապետությանն անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որում Հայաստանը պարտավորություն չի ունենա Արցախի անվտանգության երաշխավորը դառնալու, պարտավորություն չի ունենա Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցով զբաղվելու, իսկ Հայ Առաքլական Սուրբ Եկեղեցին էլ այլևս չպետք է ունենա բացառիկ դերակատություն և այսուհետ պետք է կախված լինի Նիկոլ Փաշինյանից։