Բաժիններ՝

Գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 23-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղարիբջանյան, Ղարսի խճուղիների, Լալայան, Տեր-Գաբրիելյան, Օզանյան փողոցների, նշված փողոցների հարակից տարածքների, Մեծ Բերդ, Սևերսկի, Բանկի բանավան, Անտառտնտեսություն թաղամասերի, Առափի բնակավայրի հարավային հատվածի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս