Փաշինյանը Սամվել Կարապետյանի դեմ ցուցմունք տվող ՀԷՑ-ի աշխատողներին խոստանում է խրախուսումներ

Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսելով ՀԷՑ-ը պետականացնելու վերաբերյալ իր գրառման մասին, հիշեցրեց, որ ժամանակին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի որոշ շրջանակների զգուշացնում էր, որ շուտով կառավարությունը ԶՊՄԿ-ում ունենալու է փայաբաժին, և բոլոր այն մարդիկ, որոնք ստիպողաբար տանում էին ցույցերի, բոլորն ազատվելու են աշխատանքից։

«Դա ասել եմ 2021-ի հունիսին, և սեպտեմբերին բոլոր այդ մարդիկ ազատված էին աշխատանքից։ Շատերն աղերսագրերով, մեղայագրերով գալիս են կառավարություն, ասում են՝ խնդրում ենք, մեզ հետ ընդունեք, սխալվել ենք։

Շատ արագ ՀԷՑ-ը լինելու է պետական սեփականություն։ ՀԷՑ-ի այն աշխատողները, մենք դա կֆիքսենք, որոնք մարդկանց ստիպողաբար ցույցի են բերում, բոլորն ազատվելու են աշխատանքից։ Հետո չասեն՝ վայ, բա գիտեք, սենց չի։ ԶՊՄԿ-ի «ուժեղ» տղերքի նման՝ էլի ծնկաչոք գալու են մեր դռներին կանգնեն։ Ոչ մեկին ներում չի լինելու։

Երկրորդը՝ այն աշխատողները, որոնք կհրաժարվեն և կահազանգեն, կհամագործակցեն իրավապահ մարմինների հետ, կոնկրետ ցուցմունքներ կտան, ոչ մեկը չի ազատվի։ Բավարար լծակներ ունենք այդ մարդկանց պաշտպանելու համար։ Իսկ ովքեր իրավապահ մարմինների հետ կհամագործակցեն, մյուսները կդատվեն, իսկ համագործակցողները կխրախուսվեն։ Նրանք, որոնք կհրաժարվեն մասնակցել որևէ հավաքի, նրանց հետ բան տեղի չի ունենա, մենք կկարողանանք նրանց պաշտպանել։ Պետականացումից հետո նրանք կշարունակեն հանգիստ աշխատել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ ՀԷՑ-ը պետք է պետականացնել։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս