
Օտարերկրացիները Վրաստանում պետք է ստանան հատուկ աշխատանքային թույլտվություն. նախագիծ

Անօրինական աշխատանքային միգրացիայի դեմ պայքարի նպատակով «Վրացական երազանք»-ը խստացնում է «Աշխատանքային միգրացիայի մասին» օրենքը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Համաձայն օրենքի նախագծի, որն արդեն արագ քննարկման է ներկայացվել խորհրդարան, մշակվելու և ներդրվելու է օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու համար հատուկ աշխատանքային թույլտվություններ տրամադրելու մեխանիզմ։ Նաև տուգանքներ են սահմանվելու միգրանտների նկատմամբ կանոնները խախտելու համար, իսկ գործատուների համար՝ խստացվելու է։
Օրենքի նախագծի պարզաբանման համաձայն՝ գործող օրենսդրությամբ Վրաստանում օտարերկրյա քաղաքացու աշխատանքի ընդունման համար պարտադիր է միայն նրա գրանցումն աշխատանքային միգրացիայի հատուկ էլեկտրոնային համակարգում (որն իրականացնում է տվյալ օտարերկրացու գործատուն): Միաժամանակ, օրենսդրությունը չի սահմանում մեխանիզմներ, որոնք թույլ կտան պետությանը մերժելու Վրաստանում օտարերկրացուն աշխատանքի ընդունումը՝ աշխատաշուկայի շահերից ելնելով։
Առաջարկվող փոփոխության համաձայն՝
- Մշակվելու և ներդրվելու է օտարերկրացիների աշխատանքի համար հատուկ աշխատանքային թույլտվությունների տրամադրման մեխանիզմ,
- Մշակվելու են վերոնշյալ աշխատանքային թույլտվություն տրամադրելու չափանիշները,
- Կարգավորվելու է Վրաստանում օտարերկրյա անձանց աշխատանքային/ձեռնարկատիրական գործունեությունը,
- Մշակվելու են օրենսդրությամբ սահմանված նորմերի կիրառման նոր մեխանիզմներ,
- Խստացվելու են տուգանքները այն գործատուների համար, որոնք աշխատանքի են ընդունում օտարերկրացիների՝ առանց հատուկ աշխատանքային թույլտվություն ստանալու,
- Վրաստանում առանց աշխատանքային թույլտվության ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող յուրաքանչյուր աշխատող միգրանտի նկատմամբ տուգանք կսահմանվի,
- Վրաստանում աշխատանքային միգրացիայի գործընթացները լիարժեք կարգավորելու և կառավարելու համար կսահմանվեն համապատասխան պետական մարմինների պարտականություններ ու գործառույթներ։
Տուգանքների մասին
- Տեղական գործատուի մոտ ներգաղթյալի աշխատանքի տեղավորումը՝ առանց տեղական գործատուի մոտ աշխատելու իրավունքի (յուրաքանչյուր աշխատանքային ներգաղթյալի համար անհատապես) կնշանակվի 2000 լարի տուգանք,
- Տեղական գործատուի մոտ ներգաղթյալի աշխատանքային գործունեության իրականացումն առանց ներգաղթյալի աշխատանքային գործունեություն իրականացնելու իրավունքի` 2000 լարի տուգանք,
- Առանց աշխատանքային իրավունքի անհատ ձեռնարկատիրոջ մոտ աշխատանքային գործունեության իրականացումը` 2000 լարի տուգանք։
Կրկնակի խախտումները ենթակա են կրկնակի տուգանքի։