«Թաղային լեկսիկոնով» իր գրառմամբ Նիկոլ Փաշինյանը փաստում է, որ Սամվել Կարապետյանի հանդեպ նա քաղաքական հետապնդում է նախաձեռնել. Խոսրով Հարությունյան

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լրատվամիջոցները բառացիորեն միաժամանակ հանրությանը տեղեկացրեցին արտառոց միջադեպի մասին. հատուկ ջոկատայինները ‹‹գրոհել են›› խոշոր ձեռնարկատեր, հայտնի բարերար Սամվել Կարապետյանի առանձնատունը: Համապատասխան իրավապահ մարմնի ներկայացուցիչները առանձնատանը անց են կացրել խուզարկություն: Ըստ տարածվող լուրերի իրավապահները բերման են ենթարկել առանձնատան մուտքի մոտ կանգնած մի քանի տասնյակ անձանց, ենթադրաբար գործարարի բարեկամներին և հարևաններին:

Եվ այս ամենն ի պատասխան Սամվել Կարապետյանի այն հայտարարությանը, որ ինքը որպես հավատացյալ հայ պատրաստ է պաշտպանել և բարոոյական աջակցություն ցուցաբերել Հայ Առաքելական Եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերջին շրջանում իշխանությունների կողմից նախաձառնած աննախադեպ վարկաբեկիչ արշավին արժանապատվորեն դիմագրավելու գործում:

Թվում է, թե Եկեղեցու հետևորդին հարիր, որոշակի հոգևոր և մտավոր արժեքներ կրող անհատին բնորոշ հայտարարություն է արել մեծ բարերարը:

Բայց ո՛չ: Ստացվում է, որ մեր Եկեղեցու հետևորդները իրավունք չունեն Կառավարության ղեկավարից ու նրա մերձակա շրջապատից տարբերվող կարծիք ունենալ: Ավելին, պարզվում է, որ «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում այլակարծությունը ոչ միայն չի խրախուսվում, այլև «վտանգավոր է»:

Ընդ որում՝ նշյալ միջադեպի կապակցությամբ սոցցանցում «թաղային լեկսիկոնով» իր գրառմամբ Նիկոլ Փաշինյանը փաստում է, որ Սամվել Կարապետյանի հանդեպ նա քաղաքական հետապնդում է նախաձեռնել:

Ավելին, իր վարքագծով Կառավարության ղեկավարը մեկ անգամ ևս հաստատում է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայոց Վեհափառի հանդեպ իր վարկաբեկիչ ոտնձգությունները բացառապես քաղաքական նպատակ են հետապնդում:

Եվ այս ամենը մեր մտավորականության կրավորական կեցվածքի պայմաններում:

Խայտառակություն է»։

Տեսանյութեր

Լրահոս