Իրանը նոր ԳՇ պետ և ԻՀՊԿ հրամանատար ունի

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել Աբդուլրահիմ Մուսավին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ` Իրանի զինված ուժերի մի մասը) հրամանատար` Մոհամմադ Փաքփուրը։ Տեղեկությունը հայտնում է IRIB պետական հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրամանները:

«Գեներալ Հոսեյն Սալամիի մահից հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար է նշանակվել է Մոհամմադ Փաքփուրը։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել Աբդուլրահիմ Մուսավին (Մոհամմադ Բաղերիի փոխարեն)», – ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։

Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։

Հարվածների հետևանքով զոհվել է 6 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։

Սպանվել են նաև երեք բարձրաստիճան գեներալներ՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, գեներալ և ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին։

Տեսանյութեր

Լրահոս