Հայաստանն անհապաղ դեէսկալացիայի կոչ է անում. Ալեն Սիմոնյանը` Իրանի վրա հարձակման մասին

Հայաստանը դատապարտում է Իրանի վրա հարձակումը և անհապաղ դեէսկալացիայի կոչ է անում։ Այս հայտարարությունն արել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Խորապես մտահոգված ենք վերջին իրադարձություններով։ Այս գործողությունը ձեռնարկվել է միջուկային բանակցությունների ընդմիջման ժամանակ և խաթարում է խաղաղության հաստատման գլոբալ և տարածաշրջանային ջանքերը: Հայաստանը դատապարտում է այս հարձակումը և անհապաղ դեէսկալացիայի ու իրավիճակի խաղաղ կարգավորման կոչ է անում՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան»,- գրել է նա X-ի իր էջում:

Տեսանյութեր

Լրահոս