Իրանի զինանոցում կա կարևոր ռազմավարական գործիք՝ Հորմուզի նեղուցը, ինչի փակումը կհանգեցնի համաշխարհային նավթային ճգնաժամի. Վահե Դավթյան

Վահե Դավթյանը ֆեյբուքյան իր էջում գրում է. «Իրանի զինանոցում կա մի կարևոր ռազմավարական «գործիք»՝ Հորմուզի նեղուցը:

Մեկ անգամ չէ, որ Թեհրանը սպառնացել է փակել նեղուցը՝ Իրանի դեմ միջազգային ճնշումների ավելացման պարագայում:

Դա կարող է հանգեցնել համաշխարհային նավթային ճգնաժամի, ինչից հատկապես կտուժի աշխարհի գլխավոր նավթ ներկրողը՝ Միացյալ Նահանգները: Թրամփի ադմինիստրացիայի համար սա հատկապես ռիսկոգեն է՝ հաշվի առնելով նրա լեգիտիմության սրնթաց անկումն ու ներքին լարվածության աճը:

Հորմուզի կշիռը համաշխարհային նավթի ծովային արտահանման կառուցվածքում կազմում է մոտ 30%: Ավելին՝ այստեղով է արտահանվում Պարսից ծոցում արդյունահանված նավթի 90%-ը:

Համաշխարհային տնտեսության համար առանցքային նշանայություն ունեցող այս հաղորդակցության պարալիզացման դեպքում նավթի գները կարող են հասնել 300-350 ԱՄՆ դոլարի:

Ճիշտ է, Պարսից ծոցում Վաշինգտոնն ունի հակակշիռ՝ Բահրեյնից կառավարվող ԱՄՆ 5-րդ ռազմական նավատորմը: Սակայն դրա գործարկումը կարող է էլ ավելի սրել իրավիճակը՝ պարալիզացնելով Ծոցի ամբողջ հաղորդակցային համակարգը: Մյուս կողմից, արդյո՞ք Իսրայելին աջակցող Վաշինգտոնը պատրաստ է ուղիղ ռազմական գործողությունների դիմել: Հարցը հռետորական է:

Ի դեպ, արդեն այսօր առավոտյան համաշխարհային շուկայում նավթի գները կտրուկ աճել են՝ գերազանցելով 75 ԱՄՆ դոլարը (Brent). Միտումը շարունակական է»:

Տեսանյութեր

Լրահոս