
Ո՞ւմ համար են ազատում «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի 6 հեկտար տարածքը. ի՞նչ կապ ունի Գնել Սանոսյանը. Անուշ Պողոսյան
ՀՀ առողջապահության նախարարությունը տուբերկուլոզի ախտորոշման և բուժման ծառայություններ մատուցող «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ը միացրել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ին։
Այս մասին 168.am-ի «Առողջ որոշում» հաղորդաշարի ժամանակ ասաց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը:
Այս անգամ նա անդրադարձել է բժշկական կենտրոնների օպտիմալացման՝ կառավարության ծրագրերին:
Նշված բժշկական կազմակերպությունների վերակազմակերպման արդյունքում իրականացվող օպտիմալացումը, ըստ առողջապահության ոլորտի մասնագետի, ուղղված է երկու ընկերությունների կողմից իրականացվող գործառույթները (այդ թվում՝ կրկնվող) մեկ ԲԿ-ում կենտրոնացնելուն և կառավարելուն:
«Նշվածը վերաբերում է մեկ ԲԿ-ում ինչպես նույն տեսակի մասնագիտական ծառայությունների (ախտորոշման և բուժման (ինտենսիվ բուժման) և այլ ծառայություններ) կենտրոնացնելուն, այնպես էլ վարչական ռեսուրսի օպտիմալացմանը»,- ասաց Անուշ Պողոսյանը:
Վերջինիս խոսքով՝ խնդիրը, սակայն, ավելի խորն է. օպտիմալացման արդյունքում հիմնովին կկազմալուծվեն ծառայությունները։
«Ըստ լուրերի՝ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի 6 հեկտար տարածքը հետաքրքրում է Գնել Սանոսյանի համագյուղացու հիմնած «Ավանգարդ Մոթորս» ՓԲԸ-ին, որոնք մի քանի տարի փորձում են այդ տարածքներում բեռնատար մեքենաների սպասարկման տերմինալ հիմնել»,- ասաց Անուշ Պողոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
ԱՆՈՒՇ ՊՈՂՈՍՅԱՆ
Բաժանորդագրվեք յութուբյան մեր ալիքին https://www.youtube.com/@168amofficial, գրեք ձեր հարցերը ձեզ հուզող խնդիրների մասին: