Բաժիններ՝

Ինչ անել արևից այրվածք ստանալու դեպքում

Ինչպե՞ս կարելի է արևից այրվածք ստանալու դեպքում խնամել մաշկը: Այս մասին Sputnik ռադիոյի հետ զրույցում խորհուրդներ է տվել մաշկաբան և կոսմետոլոգ Ստանիսլավ Արկաննիկովը:

Նրա խոսոքով՝ արագ ու ուժեղ արևայրուք ունենալու ցանկությունը հաճախ հանգեցնում է այրվածքների: Դրանցից խուսափելու համար հարկավոր է օգտագործել հատուկ պաշտպանիչ քսուքներ և փորձել արևի տակ լինել միայն այն ժամանակ, երբ այն շատ ակտիվ չէ. առավոտյան մինչև ժամը 10-11 և երեկոյան 17-ից հետո: Իսկ ի՞նչ անել, երբ մաշկն այրվել է, կարմրել է և ցավոտ զգացողություններ են առաջացել։

Բժշկի փոխանցմամբ՝  արևից առաջացած այրվածքներից փրկվելու որոշակի ալգորիթմ կա:

«Առաջին բանը, որ դուք պետք է անեք, արևից փախչելն է, և ոչ թե պարզապես փախչել ծածկի տակ, քանի որ այնտեղ օդը նույն ջերմաստիճանի կլինի, և դա այդ իրավիճակում վնասակար ազդեցություն կունենա մաշկի վրա։ Պետք է գնալ արևից պաշտպանված վայր, որտեղ ջերմաստիճանը ցածր կլինի: Նման հնարավորության բացակայության դեպքում անհրաժեշտ է ծածկվել այնպիսի հագուստով, որը հնարավորինս կպաշտպանի ձեզ ուլտրամանուշակագույն ճառագայթումից. իդեալական կլինի կրել բամբակյա հագուստ և ցանկալի է հագնելուց առաջ այն թրջել սառը ջրի մեջ»,- ասել է Ստանիսլավ Արկաննիկովը:

Կարդացեք նաև

Հաջորդ քայլը սառը ցնցուղն է, որը պետք է արվի առաջին իսկ հնարավորության դեպքում: Ջրի ջերմաստիճանը պետք է լինի մոտ 20 աստիճան, այն կօգնի թեթևացնել գրգռվածությունը, հանգստացնել մաշկը, իջեցնել մարմնի ջերմաստիճանը և դադարեցնել այրվածքի զարգացումը: Ջրի ուժեղ հոսքից պետք է խուսափել, որպեսզի մաշկն էլ ավելի չվնասվի: Իսկ եթե այրվածքի ցավը չի վերանում, ապա, ըստ բժշկի՝ կարելի է ցավազրկող դեղամիջոց օգտագործել:

«Ցավային զգացողություններին կարող է ավելանալ ցավոտ այրոցը, որը հնարավոր է վերացնել միայն դեղամիջոցներով: Ցավը թեթևացնելու ամենադյուրին ճանապարհը պարացետամոլն է կամ իբուպրոֆենը»,- ասել է Ստանիսլավ Արկաննիկովը:

Ըստ նրա՝  պարտադիր գործողություններից մեկն էլ մաշկի խոնավացումն է, ընդ որում՝ ոչ թե թթվասերով կամ կեֆիրով, այլ հատուկ խոնավեցնող միջոցներով՝ նախընտրելի է վիտամին E- ով, երիցուկի էքստրակտով, ալոեի հյութով և պանտենոլով:

«Այրվածքների դեպքում ոչ մի դեպքում չի կարելի օգտագործվեն սպիրտ պարունակող լոսյոններ և թթու պարունակող նյութեր, ինչպիսիք են կեֆիրը կամ թթվասերը, դա կարող է բացասաբար ազդել մաշկի որակի վրա. այն կծերանա, եթե այրվածքի դեպքում ենթարկվի նման նյութերի ազդեցությանը»,- ասել է Սմասնագետը։

Նա ավելացրել է, որ երբ մաշկի կարմրությունը, այրոցը և այլ ցավոտ զգացողություններն անցնեն, կարելի է նորից արևային լոգանք ընդունել, բայց նախապես ձեռնարկելով  նախազգուշական բոլոր միջոցները։

Տեսանյութեր

Լրահոս