Բաժիններ՝

Հետախուզվող երիտասարդները կալանավորվել են

Ոստիկանության կարևորագույն գործառույթներից է հետախուզվողների հայտնաբերումը: Գործունեության այս ոլորտում հաջողությունը կյանքի է կոչում պատժի անխուսափելիության գաղափարը, ինչը հանցագործությունների կանխման որոշիչ գործոն է և էականորեն բարելավում է հանրապետության քրեածին իրավիճակը:

Օրերս նման հերթական կարևոր խնդիրն են լուծել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները` համագործակցելով Քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության գործընկերների հետ:

Համատեղ խմբերը հունիսի 4-ին՝ ժամը 20.20-ին, Կոտայքի մարզի Կամարիս գյուղում հայտնաբերեցին սպանության փորձի հատկանիշներով հետախուզվող երկու երիտասարդի՝ 22 և 21 տարեկան։ Նրանցից ավագը հետախուզվում էր նաև ապօրինի կերպով հրազեն կրելու մեղադրանքով:

Երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց էր ընտրված կալանքը։

Նրանք ներկայացվել են նախաքննական մարմին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30