Առևտրով զբաղվող նոր բիզնեսները հոսում են Մոսկվա, ստարտափերը գրանցվում են Վրաստանում. Սամսոն Գրիգորյան

Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Լսել եք, միգուցե, որ քաղաքապետարանը կանգնել է տրանսպորտի վճարների հավաքագրման խնդրի առջև, և այս պատճառով չի կարողանալու տրոլեյբուսների պարկը թարմացնել։

Անհեռատես քայլերի դեպքում միշտ էլ պետությունը կանգնում ու կանգնելու է խնդիրների առջև։ Այստեղ մեղադրել ընդդիմությանը, թե բոյկոտելու ակցիաներն են մեղավոր, ժամավաճառություն է։ Նույնիսկ սկզբի ակտիվ օրերին շատ քչերը միացան բոյկոտին, իսկ հիմա այն ամբողջությամբ մարել է։

Այստեղ ամեն ինչ պարզից պարզ է, գործում են բիզնեսի կարծրացած և անքննարկելի օրենքները.

Յուրաքանչյուր թանկացում բերում է վաճառքների անկման, դեպի մրցակիցներ հոսքի։ Ավելի պարզեցնեմ՝ թանկացնելով տրանսպորտի գները, բերեցիք դեպի տաքսիներ ուղևների արտահոսքի։ Սրա պատճառով ոչ միայն վատթարացրեցիք տրանսպորտի գումարային մուտքերի վիճակը, այլև ավելի ծանրաբեռնեցիք քաղաքի երթևեկությունը։

Նույնը տեղի է ունենում և մանր բիզնեսի հետ։ Հարկերը բարձրացնելով՝ դանդաղեցրիք բնական աճը, քանակային ավելացումը։ Հազարավոր բիզնեսներ նվիրեցիք Ռուսաստանին և Վրաստանին։ Առևտրով զբաղվող նոր բիզնեսները հոսեցին Մոսկվա, իսկ ստարթափները գրանցվում են Վրաստանում։

Սա դասագրքային կանոններ են, որոնք անտեսելով, ոչ միայն չեք ունենա որևէ թռիչքային տնտեսական աճեր, այլ նաև արգելակում եք բնական աճը»։

Տեսանյութեր

Լրահոս