
ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին ուրան հարստացնել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը թույլ չի տա Թեհրանին ուրան հարստացնել՝ որպես իր միջուկային ծրագրի վերաբերյալ հնարավոր համաձայնագրի մաս: Ամերիկացի առաջնորդը այս մասին գրել է Truth Social-ի իր էջում:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը պետք է վաղուց դադարեցներ դա:
«Մեր հնարավոր համաձայնագրի համաձայն՝ մենք թույլ չենք տա ուրանի որևէ հարստացում», – ասել է Թրամփը:
Դրանից կարճ ժամանակ առաջ հայտնի դարձավ, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վեցերորդ փուլը կարող է տեղի չունենալ: CNN-ի փոխանցմամբ՝ Թեհրանը Վաշինգտոնի առաջարկը համարում է «անհամապատասխան և անհամատեղելի, խիստ անիրատեսական և չափազանց պահանջներ պարունակող»: