
Սևանի ճանապարհին մաքրել էին անգամ ոչխար ու փայտ վաճառողներին, որ ազգի ողբերգությունը ծնունդ նշի. Մարինե Ֆարմանյան

Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Մարինե Ֆարմանյանը գրում է. «Երեկ, ոչ բարով ծնված ազգի ողբերգության 50 ամյակն էր: ՀՀ ողջ ոստիկանությունը դղրդում էր և սպասարկում էր, որ ՔՊ-ն գնա Սևանի կառավարական դաչա՝ քեֆի:
Ես էլ միամիտ գնացել էի Ավան-Առինջ ավտոճանապարհին կանգնող ծաղկավաճառներից՝ այգու ծաղիկներ առնելու:
Հասա մինչև Հաճնի կամուրջ, մի հոգի ծաղկավաճառ չկար, ամբողջ ճանապարհը «մաքրազարդել էին», նույնիսկ ոչխարավաճառներին ու փայտ վաճառողներին սրբել էին ճամփեքից ու նրանց փոխարեն ոստիկանական մեքենաներ տեղակայել: Մոտ ժամուկես փնտրելու ընթացքում, թե ինչ շարասյուններ էին անցնում՝ քեֆի շտապող, պատմելու չէ:
Երեկոյան տեսա, որ Շամշյանը Երևանի կենտրոնում Սիցիլիա հիշեցնող կրակոցների մասին է հաղորդում և կրակված պարկուճներն է ցույց տալիս:
Սա է մեր ողջ պերճանքն ու թշվառությունը …»։