
Հնդկաստանը հաստատել է, որ Պակիստանի հետ հակամարտության ժամանակ ինքնաթիռներ է կորցրել

Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուխանը հաստատել է, որ երկիրը մի քանի ինքնաթիռ է կորցրել Պակիստանի հետ հակամարտության ժամանակ: Այս մասին հայտնում է «Bloomberg» գործակալությունը։
«Կարևորն այն չէ, որ ինքնաթիռներն ընկել են, այլ այն, թե ինչու են ընկել»,- ասել է նա:
Գեներալը նաև միանգամայն սխալ է անվանել Իսլամաբադի հայտարարություններն այն մասին, որ պակիստանցի զինվորականները Հնդկաստանի վեց ինքնաթիռ են խոցել։
Չաուխանը չի հստակեցրել Հնդկաստանի զինված ուժերի կորցրած կործանիչների ճշգրիտ թիվը։