
Վաշինգտոնում բեռնատարի վթարի հետևանքով 250 մլն մեղու դուրս է թռել. բնակիչներին հորդորել են հեռու մնալ տարածքից

Վաշինգտոն նահանգի Լինդեն քաղաքի մոտակայքում մայիսի 30-ին վթարվել է շուրջ 30 տոննա կշռող փեթակներ տեղափոխող բեռնատարը, ինչի հետևանքով շուրջ 250 միլիոն մեղու դուրս է թռել։
Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Տեղի իշխանությունները կոչ են արել բնակիչներին խուսափել տարածքից՝ խայթոցների վտանգի և միջատների կուտակման պատճառով։
Բեռնատարը տեղափոխում էր մոտ 32 տոննա կշռող փեթակներ է տեղափոխել։ Ուոթկոմ շրջանի շերիֆի գրասենյակը հայտնել է, որ այժմ մեղուները ազատ շրջում են։
Մեղուներին վերադարձնելու փորձերի ընթացքում արտակարգ ծառայությունների մի քանի աշխատակիցներ խայթվել են։
Բնակիչներին հորդորել են պահել առնվազն 180 մետր հեռավորություն դեպքի վայրից։ Մասնագետների գնահատմամբ՝ մեղուներից կարող է պահանջվել 24-ից 48 ժամ, որպեսզի կրկին հավաքվեն փեթակների մեջ և գտնեն իրենց թագուհուն։