Բաժիններ՝

ՀՀ-ում Հունաստանի դեսպանատանը իրավապահ մարմինները քննչական գործողություններ են իրականացրել

Aysor.am-ի տեղեկություններով՝ ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության դեսպանատանը իրավապահ մարմինները քննչական գործողություններ են իրականացրել։

Փաստաթղթերի համար դեսպանատուն հրավիրված քաղաքացիները Aysor.am-ին հայտնեցին, որ իրենց մուտքն արգելել են՝ տեղեկացնելով, որ այսօր չեն աշխատում, քանի որ ներսում իրավապահ մարմիններն ինչ-որ գործողություններ են անում։

Հունաստանի դեսպանատից պարզաբանում ստանալու փորձերը հաջողություն չունեցան. Aysor.am-ի բազմաթիվ զանգերին դեսպանատնից չպատասխանեցին։

ԱԱԾ-ից և Քննչական կոմիտեից ասլ են, որ որևէ գործողություն դեսպանատանը չեն կատարել, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեից դեռ սպասում են պատասխանի։

Aysor.am-ը հետևում է իրադարձությունների զարգացմանը և հավելյալ տեղեկություն կհայտնի այն ստանալուն պես։

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը, որը իրականացվել էր Հունաստանի Հանրապետության դեսպանատան միջոցով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս