
«Տեսնենք՝ քանի՞ կառավարության անդամ նախարար է հրաժարական տալիս, ընդվզում վարչապետ կոչվածի այս պահվածքից հետո». Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տեսնենք՝ քանի՞ կառավարության անդամ նախարար է հրաժարական տալիս, ընդվզում վարչապետ կոչվածի այս պահվածքից հետո, թե՞ էլի գնալու են կողքը նստեն քծնական ժպիտներով ու ձև անեն, թե ոչինչ չի պատահել։
Փողոցային այս խոսույթը հավասարապես տարածվում է առաջին հերթին ձեր վրա, հարգելի տիկնայք և պարոնայք։ Փրկեք ձեզ»։