Բաժիններ՝

Ռուսաստանը Amnesty International-ը ներառել է անցանկալի կազմակերպությունների ցանկում

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը բրիտանական Amnesty International Limited իրավապաշտպան կազմակերպությունն ընդգրկել է այն կազմակերպությունների ցանկում, որոնց գործունեությունը երկրում համարվում է անցանկալի։ Դրա մասին հաղորդվել է գերատեսչության կայքում։

Գլխավոր դատախազությունը մայիսի 19-ին ՀԿ-ի գործունեությունը անցանկալի է հայտարարել։ Գերատեսչությունը հայտարարել է, որ այն մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություն է, բայց «իրականում ​​գլոբալ ռուսատյաց նախագծերի նախապատրաստման կենտրոն է»։ Կազմակերպության անդամներն, ըստ գերատեսչության, արդարացնում են ուկրաինացի նեոնացիստների հանցագործությունները և պնդում Ռուսաստանի քաղաքական և տնտեսական մեկուսացման անհրաժեշտությունը, գրում է «Коммерсантъ»-ը։

Amnesty International (AI) Limited-ը հիմնադրվել է Մեծ Բրիտանիայում 1961 թվականին: Կազմակերպությունն ուշադրություն է հրավիրում մարդու իրավունքների խախտումների վրա և պայքարում է միջազգային չափանիշներին համապատասխանելու համար: Իր աշխատանքի համար Amnesty International-ն արժանացել է Նոբելյան մրցանակի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների մրցանակի։ 2022 թվականի մարտին Роскомнадзор-ն «զանգվածային անկարգությունների, ծայրահեղականության և անօրինական զանգվածային գործողություններին մասնակցելու կոչերի» պատճառով արգելափակել էր ՀԿ-ի կայքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս