Բաժիններ՝

Սիրիան 7 միլիարդ դոլարի էներգետիկ պայմանագիր է կնքել Կատարի, ԱՄՆ-ի և թուրքական ընկերությունների կոնսորցիումի հետ

Սիրիան հինգշաբթի 7 միլիարդ դոլարի էներգետիկ պայմանագիր է կնքել կատարական, ամերիկյան և թուրքական ընկերությունների կոնսորցիումի հետ, որի նպատակն է վերականգնել պատերազմից ավերված էլեկտրաէներգետիկ ոլորտը, հաղորդում է Al Arabiya-ն։

Համաձայնագիրը ստորագրվել է Սիրիայի նախագահական պալատում՝ նախագահ Ահմեդ աշ-Շարաայի և Սիրիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքի ներկայությամբ։ Համաձայնագիրը նախատեսում է Սիրիայի հարավում 4000 մեգավատ ընդհանուր հզորությամբ չորս համակցված ցիկլի գազային տուրբինային էլեկտրակայանների, ինչպես նաև 1000 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանի կառուցում։

Շինարարությունը նախատեսվում է սկսել վերջնական և ֆինանսական համաձայնագրերից հետո, և նախատեսվում է ավարտել երեք տարվա ընթացքում գազային էլեկտրակայանների և երկու տարուց էլ պակաս ժամանակում՝ արևային էլեկտրակայանի համար։

Սիրիայի էլեկտրաէներգետիկ ոլորտը ներկայում տառապում է ցանցի և էլեկտրակայանների լուրջ վնասներից, հնացած ենթակառուցվածքներից, ինչպես նաև վառելիքի խրոնիկական պակասից՝ այսօր արտադրելով ընդամենը 1,6 գիգավատ էլեկտրաէներգիա, այն դեպքում, երբ 2011 թվականից առաջ 9,5 Գվտ էլեկտրաէներգիա էր արտադրվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031