Բաժիններ՝

Երկրի վրա ուժեղմագնիսական փոթորիկ է սկսվել

Երկրի վրա ուժեղմագնիսական փոթորիկ է սկսվել, որը բարձրակետին է հասել այսօր առավոտյան: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արևային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը։

«Երկրի վրա առավոտից գրանցվել է G3-ին մակարդակի ուժեղ մագնիսական փոթորիկ։ Մագնիսական դաշտի տատանումների բարձրակետը եղել է Մոսկվայի ժամանակով ժամը 3-6-ի ընթացքում», – ասել է նա:

Նրա խոսքով՝ փոթորիկը գրանցվել է գեոմագնիսական ակտիվության նկատելի աճի ֆոնին, որի մասին գիտնականները հայտնել էին երեկ՝ կապված Արեգակի վրա նոր խոշոր պսակային անցքերի առաջացման հետ:

Բոգաչովը կարծում է, որ Երկիրն արևային փոթորիկի ազդեցության տակ կգտնվիմինչև ընթացիկշաբաթվա վերջ:

Գիտնականի խոսքով` այդ ժամանակահատվածում փոթորիկների և գեոմագնիսական դաշտերի խախտումների ռիսկերը կբարձրանան: Առավոտյան ժամը 7-8-ի դրությամբ իրադրությունը կայունացել է՝ հասնելով թույլ տատանումների մակարդակի, սակայն օրվա ընթացքում հնարավոր են կրկնվող պոռթկումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս