Բաժիններ՝

Ստրուկը

Մի գրագիր մահանում և հայտնվում է մի խորհրդավոր քաղաքում: Հարցնում է անցորդներից մեկին.

– Ովքե՞ր են այս շղթայված մարդիկ, որոնք մի քանի տերեր ունեն:

Անցորդն ասում է.

– Ստրուկներ են, որոնք հետևում են իրենց տերերին:

Գրագիրը զարմանում է.

– Երբևէ չէի տեսել, որ մի ստրուկն ունենա չորս-հինգ կամ տասը տեր: Իսկ այն մեկին էլ յուրաքանչյուր տերն իր կողմն է շղթայով ձգում ու այդ ստրուկին այս ու այն կողմ են քաշքշում:

Անցորդը պատասխանում է.

– Այո՛, այստեղ այդպես է, քանի որ ստրուկներն այն մարդիկ են, որոնք ներել չգիտեն, իսկ տերերը չներված հիշողություններն ու մտքերն են, որոնք շարունակաբար հիշաչարություն ու ատելություն են սերմանում ու մարդուն շղթայում:

Գրագիրը մտածում է, այնուհետև նայում հեռվից եկող մի բազմության և ապշած ասում.

– Իսկ այս մեծ բազմությունն ո՞ւմ հետևից է գալիս, որ հազարից ավելին կլինի:

Անցորդը պատասխանում է.

– Քո հետևից են գալիս, դրանք էլ քո տերերն են…

Ով չի կարողանում ներել, իր մտքերի ստրուկն է դառնում, իսկ ով ներում է, մշտապես ազատ է լինում…

Հովհաննես Մանուկյան

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս