Բաժիններ՝

Վարդան Մինասյանը հեռացավ «Արարատ-Արմենիայից»

Վարդան Մինասյանը և իր մարզչական շտաբը՝ Արտակ Օսեյանը, Արթուր Մկրտչյանն ու Դենիս Զմեուն, ավարտում են իրենց առաքելությունն «Արարատ-Արմենիայում», հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը։

«Հենց նրանց ղեկավարությամբ է մեր ակումբը հասել աննախադեպ բարձունքների՝ դառնալով Հայաստանի կրկնակի չեմպիոն ու կրկնակի սուպերգավաթակիր, նվաճելով Հայաստանի գավաթը։

Բայց թվերն ամենը չեն արտահայտում։

Նրանք մեր պատմության անբաժան մասն են ու միշտ կլինեն «Արարատ-Արմենիայի» մասնիկը՝ անկախ ճանապարհներից, որոնք բացվելու են իրենց առջև։

Շնորհակալություն ձեր նվիրումի, պրոֆեսիոնալիզմի և սրտացավության համար։

Ձեր թողած ժառանգությունը կմնա մեր ակումբի պատմության մեջ՝ որպես ոգեշնչման աղբյուր ապագա սերունդների համար։

Ձեզ մաղթում ենք նորանոր հաջողություններ և վստահ ենք, որ ձեր ճանապարհը լի կլինի նոր հաղթանակներով։

Շնորհակալություն ամեն ինչի համար։

Դուք մեզ հետ եք։ Միշտ»,- նշվում է ակումբի հաղորդագրությունում։

«Արարատ-Արմենիան» Հայաստանի Պրեմիեր լիգայում գրավեց երկրորդ տեղը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս