Բաժիններ՝

Արթիկում ուժեղ պտտահողմի և խոշոր կարկուտի հետևանքով վնասվել են տանիքներ, մրգատու այգիներ, արմատախիլ եղել ծառեր

Այսօր` ժամը 16:30-ի սահմաններում, Արթիկ համայնքում եղել է ուժեղ պտտահողմ և տեղացել է խոշոր կարկուտ։ Այս մասին տեղեկացնում են Արթիկի համայնքապետարանից։

«Ուժեղ պտտահողմն Արթիկ քաղաքի Բաբաջանյան փողոցում վնասել է տանիքներ, արմատախիլ է արել ծառեր։


Կարկուտի պատճառով Արթիկ համայնքի Արևշատ, Սարալանջ, Նահապետավան, Հառիճ, Փոքր Մանթաշ, Մեծ Մանթաշ գյուղերում և մասամբ նաև Գեղանիստում վնասվել են մրգատու այգիներ, հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածություններ։


Արթիկ համայնքի ղեկավարի հանձնարարությամբ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանի գլխավորած աշխատանքային խումբը ներկա պահին տեղում ուսումնասիրում է պտտահողմի և կարկուտի պատճառած նախնական վնասները։


Համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծվելու է հանձնաժողով` վնասի չափերն ուսումնասիրելու նպատակով»,- ասված է գրառման մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս