 
                        Կոտայքի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ը ու «Mitubishi»-ն. 7 վիրավորները երեխաներ են. shamshyan.com
 
                                    Այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի և «Mitubishi» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է շինության պատին։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 7 հոգի, որոնք բոլորը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        