Բաժիններ՝

Վարորդի և ուղևորի մոտ թմրանյութ են հայտնաբերել

Մայիսի 19-ին Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Մյասնիկյան գյուղում ստուգել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա: Մեքենայի ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են թմրանյութի նմանվող զանգվածներ։

40-ամյա վարորդն ու 38-ամյա ուղևորը ձերբակալվել և տեղափոխվել են բաժին։ Վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերված ծխախոտի տուփերում մոխրացած հետքերով կաթուցիչ և թմրանյութի նմանվող ավելի քան հինգ գրամ զանգված կար։ Ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող 1,75 գրամ զանգված։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031