Բաժիններ՝

Լուկա Մոդրիչը հայտարարել է Մադրիդի «Ռեալից» հեռանալու մասին

Մադրիդի «Ռեալի» 39-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հայտարարել է Աշխարհի ակումբային առաջնությունից հետո ակումբից հեռանալու մասին։

«Մադրիդի Ռեալ» սիրելի երկրպագուներ, եկել է ժամանակը, մի պահ, որը ես երբեք չեմ ցանկացել, բայց սա ֆուտբոլ է, և կյանքում ամեն ինչ ունի սկիզբ և վերջ… Շաբաթ օրը ես կանցկացնեմ իմ վերջին հանդիպումը «Սանտիագո Բեռնաբեուում»,-հայտարարել է նա:

Ես ժամանել եմ 2012 թվականին աշխարհի լավագույն թիմի մարզաշապիկը կրելու ցանկությամբ և մեծ հաջողությունների հասնելու հավակնությամբ, բայց չէի էլ պատկերացնում, թե ինչ կլինի հետո։ «Ռեալում» խաղալով՝ ես սկսեցի ապրել՝ որպես ֆուտբոլիստ և որպես անհատ։ Ինձ թվում է, որ պատմության լավագույն ակումբի մի մասն եմ:

Ցանկանում եմ ի սրտե շնորհակալություն հայտնել ակումբին, հատկապես նախագահ Ֆլորենտինո Պերեսին, թիմակիցներիս, մարզիչներին և բոլոր այն մարդկանց, ովքեր օգնել են ինձ այս ամբողջ ընթացքում։ Տարիների ընթացքում ես ապրել եմ անհավանական պահեր, ռևանշ-մենամարտեր, որոնք անհնարին էին թվում, եզրափակիչներ, տոնակատարություններ և կախարդական գիշերներ Բեռնաբեուում… մենք հաղթեցինք ամեն ինչ, և ես շատ ուրախ էի: Շատ, շատ ուրախ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս