Հայ-իրանական հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ․ Իրանի դեսպան

Իրանի պաշտպանության նախարարի այցը Հայաստանը ցույց է տալիս, որ երկու երկրների հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ։ Ագարակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:

«Այցը ցույց է տալիս, որ մեր հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ և բոլոր ոլորտներում մեր հարաբերությունները զարգանում են»,- նշեց դեսպանը։

Դեսպանն ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի այցն ու հանդիպումները մեր երկրում դրական ու արդյունավետ գնահատեց։

Նրա խոսքով՝ արդյունավետ քննարկումներ են անցկացվել ինչպես Սուրեն Պապիկյանի, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

Դեսպան Սոբհանին համոզմունք հայտնեց, որ երկու երկրների հարաբերություններն ապագայում էլ կշարունակեն զարգանալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031