Թուրքիայում ցունամիի նախազգուշացում է տրվել

Թուրքիայի կառավարության «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD) հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Էգեյան ծովում առավոտյան գրանցվել է 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այն տեղի է ունեցել Մուղլա նահանգի Դատչա շրջանից մոտավորապես 170կմ հեռավարության վրա և ունեցել է 18կմ խորություն։ Արձանգրանցված երկրաշարժից հետո տրվել է ցունամիի նախազգուշացում։

Թուրքիայի Բողազիչիի համալսարանը նշել է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Հունաստանի Կրետե կղզու ափամերձ հատվածում։

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) նախազգուշացում է արել տարածաշրջանի երկրներում երկրաշարժից հետո ցունամիի վտանգի մասին և կոչ արել Թուրքիայում, Հունաստանում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում և Իտալիայում բնակվող քաղաքացիներին ուշադիր հետևել պաշտկան մարմինների հայտարարություններին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031