Բաժիններ՝

Թուրքիայի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կշարունակվեն

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բուդապեշտում կայացող «Թյուրքական պետությունների կազմակերպության» (TDT) ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հետ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:  Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ֆիդանը ելույթ է ունեցել Հունգարիայի մայրաքաղաքում կայացած «Թյուրքական պետությունների կազմակերպության» (OTG) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։

Ելույթի ժամանակ Ֆիդանը անդրադարձել է Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությանը:Նա  հույս է հայտնել, որ Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև խաղաղության բանակցությունները ճանապարհ կհարթեն համապարփակ զինադադարի և դրան հաջորդող արդար և կայուն խաղաղության հաստատման համար։

Ֆիդանը անդրադարձել է նաև Պաղեստինում առկա իրավիճակին:«Սովի օգտագործումը որպես զենք խաղաղ բնակչության դեմ և արտաքսման սպառնալիքը պաղեստինցիների դեմ անընդունելի է։ Կարևոր է, որ միջազգային հանրությունը արդյունավետ և վճռական քայլեր ձեռնարկի Իսրայելի դեմ՝ տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար», – ասել է նա։ 

Անդրադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին՝ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ այս երկրի կառավարությունը կոնկրետ արդյունքների է հասել տարածաշրջանային և միջազգային կողմերի հետ փոխգործակցության, ինչպես նաև պատժամիջոցների վերացման ուղղությամբ Թուրքիայի դիվանագիտական ​​ջանքերի շնորհիվ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս