Բաժիններ՝

ԱՄՆ պետքարտուղարը Սենատին պատմել է, թե ինչ են ուզում Ռուսաստանն ու Ուկրաինան

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սենատի լսումների ժամանակ պատասխանել է կոնգրեսական Ջին Շահինի քննադատությանը՝ ուղղված Ուկրաինայում Ռուսաստանի կողմից պատերազմի դադարեցման շուրջ բանակցությունների համար Դոնալդ Թրամփի վարչակազմի ջանքերին։

Նա նշել է, որ նախագահ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երկուշաբթի տեղի ունեցած հեռախոսազրույցը չի հանգեցրել անհապաղ հրադադարի, ինչպես հույս ունեին Ուկրաինան և նրա դաշնակիցները, փոխարենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է շարունակել բանակցությունները։

Շահինը նշել է, որ Վլադիմիր Պուտինը ժամանակ է ձգձգում, իսկ նախագահ Թրամփին մատի վրա խաղացնում է:

Ռուբիոն չի համաձայնել այդ պնդման հետ՝ հայտարարասելով, որ Թրամփը փորձում է վերջ դնել մի պատերազմի, որում ոչ ոք չի կարող հաղթել։

«Ռուսաստանը ցանկանում է այն, ինչից հիմա զուրկ է և ինչի իրավունքը չունի, Ուկրաինան էլ ցանկանում է այն, ինչ չի կարող վերադարձնել ռազմական ճանապարհով։ Հենց դա է խնդրի էությունը»,-ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս