Բաժիններ՝

Հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերք

Մայիսի 16-ին Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ 42-ամյա տղամարդն Այգեհովիտ գյուղի իր առանձնատանն ապօրինի պահում է հրազեն:

Քրեական վարույթի շրջանակներում նույն օրը զննվել է այգեհովիտցու տունը։ Հայտնաբերվել է 105 փամփուշտ, պոլիէթիլենային տոպրակով վառոդ և գործարանային արտադրության երկփողանի հրացան, որի մի փողը ակոսավոր է, մյուսը` հարթափող:

Տանտերը հայտնել է, որ զենք-զինամթերքն իրեն տարիներ առաջ նվիրել է հանգուցյալ ազգականը:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031