Թրամփը գոռում էր խաղաղության մասին, բայց տեռոր էր իրականացնում. Մասուդ Պեզեշկիան

Իրանի նախագահը Թեհրանի երկխոսության ֆորումում հայտարարել է.

• Մենք համոզված ենք, որ թշնամանքի և հակամարտության արմատը բխում է սատանայի էությունից՝ այն ոգուց, որը մարդուն մղում է ագրեսիայի և թշնամանքի։ Նրանք, ովքեր իրենց ագրեսիային մարդկային կերպարանք են տալիս, իրականում գտնվում են այս ներքին չարության ազդեցության տակ։

• Մենք բոլորին բարեկամության, համերաշխության և համաձայնության ձեռք մեկնեցինք։ Այն, ինչ ուրիշներն ասում են մեր մասին, արհեստական ներկայացված կերպար է, որը ստեղծվել է տարածաշրջանի երկրների միջև անհամաձայնություն և հակամարտություն սերմանելու նպատակով։

• Դոնալդ Թրամփը Իրանը անվանել է սպառնալիքի աղբյուր։ Սակայն հարց է առաջանում՝ ո՞վ է իրականում սպառնալիք ներկայացնում։ Մե՞նք ենք տներ ռմբակոծում: Մե՞նք ենք վերացնում գիտնականներին։ Մենք անմեղ մարդկանց թաղո՞ւմ ենք փլատակների տակ։ Մե՞նք ենք խոսում ենք առաջադեմ զենքի օգտագործմամբ ոչնչացումների մասին:

 

 

 

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս