Բաժիններ՝

Լև Յաշինը ճանաչվել է պատմության լավագույն դարպասապահ. IFFHS

Մոսկվայի «Դինամո»-ի» և ԽՍՀՄ հավաքականի նախկին դարպասապահ Լև Յաշինը Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կողմից ճանաչվել է պատմության լավագույն դարպասապահ, հայտնում է sportbox.ru-ն:

Վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցրել է իտալացի Ջանլուիջի Բուֆոնը, երրորդը՝ գերմանացի Մանուել Նոյերը։

Յաշինը ԽՍՀՄ հավաքականի կազմում եղել է 1956 թվականի օլիմպիական և 1960 թվականի Եվրոպայի չեմպիոն։ Յաշինը պատմության մեջ միակ դարպասապահն է, ով արժանացել է «Ոսկե գնդակին»:

«Դինամո»-ի կազմում դարպասապահը դարձել է ԽՍՀՄ հնգակի չեմպիոն և երեք անգամ նվաճել երկրի գավաթը։ 2019 թվականից ֆրանսիական France Football ամսագիրը, «Ոսկե գնդակ»-ի հետ մեկտեղ, տարվա լավագույն դարպասապահին շնորհում է Լև Յաշինի անվան մրցանակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031