Հայաստանի հետ հարաբերությունները խորանում են աննախադեպ տեմպերով. ԵՄ արտաքին կապերի ծառայություն

Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները շարունակում են խորանալ աննախադեպ տեմպերով։ Այս մասին գրառում է հրապարակվել Եվրամիության արտաքին կապերի ծառայության X-ի միկրոբլոգում՝ ներկայացնելով ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպման մանրամասները։ 

«Բարձր հանձնակատար Կայա Կալլասը հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Հայաստանի հետ հարաբերությունները շարունակում են խորանալ աննախադեպ տեմպերով։ Նրանք քննարկել են ԵՄ-ի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին»,- ասված է գրառման մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031