Երբ 2021թ. մենք էինք ենթարկվում այդ դահլիճում բռնությունների, պետք չէր 20 րոպե հետո գալ դահլիճ ու ՔՊ-ականների հետ աշխատանք ցույց տալ. Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն ԱԺ-ում իշխանության պահվածքը որակում է որպես լկտիություն, անպատկառություն, խուլիգանություն:

«Այն բոլոր հատկանիշներով, որով եկել՝ իշխանությունը զավթել են, այդ ամենն իրենք շարունակում են: Նորություն չէ այն, ինչ տեղի է ունեցել ԱԺ-ում: 2021թ. այս պառլամենտի գումարման առաջին օրերից, երբ դավաճան Նիկոլը կարողացավ կեղծել ընտրությունները և ապահովել իր վերարտադրությունը, առաջին իսկ օրվանից այս ոտնձգություններն ԱԺ ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ կային:

Այս իրավիճակը տևելու է այնքան ժամանակ, քանի դեռ ընդդիմադիր պատգամավորները՝ մարդիկ, ովքեր համարում են, որ Նիկոլը դավաճան է, և եկել են այդտեղ դավաճան Նիկոլին հեռացնելու, այլ ոչ թե «պարոն Փաշինյան» և «պարոն վարչապետ» ձևակերպումներ իրեն շռայլելու, պիտի պատրաստ լինեն այդ ամենին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա՝ շեշտելով, որ երբ 2021թ. ինքն ու իր այլ գործընկեր պատգամավորներ ենթարկվում էին բռնությունների, այդ ժամանակահատվածում ԱԺ ընդդիմադիր պատգամավորների վարքագիծը պետք է այլ լիներ:

«Պետք չէր 20 րոպե հետո գալ դահլիճ և փորձել ՔՊ-ականների հետ աշխատանք ցույց տալ: Միգուցե, գոնե տեսական հնարավորություն կունենայինք՝ չունենալու այսօր այս խուլիգանական դրսևորումը: Այս ամենի մեջ մեր մեղքի բաժինն այն է, որ մենք 2021 թվականից, և որոշ ընդդիմադիր պատգամավորներ, ամբողջությամբ չեն գիտակցել այն ծանրությունը և այն դահլիճի իրավիճակը, որ գոյություն ունի ՔՊ-ականների առկայության դեպքում: Ալեն Սիմոնյանն այնտեղ ԱԺ նախագահ չէ, Հակոբ Արշակյանն այնտեղ փոխնախագահ չէ, Նիկոլը էնտեղ վարչապետ չէ, էնտեղ ՔՊ-ական պատգամավորներ չեն նստած, որոնց հետ բանավիճելու եք, սուր քննարկումներ եք ունենալու, պետք է պատրաստ լինել՝ կա՛մ իրենց տալ համարժեք հակահարված, կա՛մ մշտապես ականատես լինել այս բռնության տեսարաններին»,- ասաց պատգամավորը:

Կարդացեք նաև

Աննա Մկրտչյանը նշեց, որ ցանկացած գործիք և վարքագիծ, որը Փաշինյանի դեմ է, ողջունելի է:

Անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործին, նա նշեց, որ Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է. «Նիկոլաստրուկ համակարգը խեղել է Հայաստանի իրավապահ համակարգը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս