Հայկ Կոնջորյան, լա՛վ եմ արել, 3 տուն ունեմ, 4-րդն էլ պատրաստվում եմ գնել. Թագուհի Թովմասյան

Երեք բնակարան ունեմ, չորրորդն էլ գնելու եմ. Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց պատգամվոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի մեղադրանքներին, թե ինչպե՞ս է 3 բնակարան ձեռք բերել Երևանում՝ լինելով լրագրող:

«Բոլոր բնակարանները ձեռք եմ բերել հիփոթեքով, ամեն բնակարանի համար վճարելով 10 և ավելի տարիներ: Վերջին հիփոթեքին դեռ 38 մլն դրամ ունեմ վճարելու»,- ասաց նա:

Անդրադառնալով Կոնջորյանի հարցադրմանը, թե որպես լրագրող ինչպե՞ս է կարողացել ձեռք բերել, նա ասաց. «Եթե Հայկ Կոնջորյանը լավ լրագրող լիներ, ինքն էլ կկարողանար ունենալ բնակարան: Ես, որպես թերթի հիմնադիր, գուցե իրեն էլ ընդունեի աշխատանքի, ինչպես իրենց ֆրակցիայից մի քանիսի և կստանար բարձր աշխատավարձ, ինչպես իրենց ֆրակցիայից մի քանիսը:

Ընդ որում, Հայկ Կոնջորյանն ասում է Թագուհի Թովմասյանն այդ բնակարանները ձեռք է բերել մինչև պատգամավոր դառնալը, այո, ոչ թե ձեր նման մանդատ եմ ստացել իշխանության եմ եկել, հետո տների տեր եմ դարձել, ես կայացած մարդ եմ եղել մինչև պատգամավոր դառնալը: Այնպես որ եթե Հայկ Կոնջորյանը լիներ պրոֆեսիոնալ աշխատակից նախորդ կյանքում՝ մինչև մանդատ ստանալը, մինչև երեք կուսակցություն փոխելը, մինչև իր քավորին դավաճանելը, ինքը կկարողանար ունենալ շատ ավելի այլ կյանք»,- ասաց նա:

Նշենք, որ այսօր ԱԺ նիստում Թագուհի Թովմասյանը հարց էր ուղղել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին՝ արդյոք Կոնջորյանի կնոջ աշխատավարձերը բարձրանալու և «Հայփոստի» տնօրեն դառնալու մեջ կոռուպցիոն ռիսկ կա: Կոնջորյանը ելույթով պատասխանեց Թովմասյանին, թե որտեղից լրագրողին 3 բնակարան Երևանում:

Տեսանյութեր

Լրահոս