
Ռուսաստանն ու Վիետնամն ավելի քան 20 համաձայնագիր կստորագրեն

Վիետնամի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Տո Լամի՝ Մոսկվա այցի ընթացքում Ռուսաստանը և Վիետնամը կստորագրեն համագործակցության ավելի քան 20 համաձայնագիր և հուշագիր։
Չ«Ես և իմ պատվիրակության անդամներն ուրախ ենք նշել, որ իմ ներկայիս այցի ընթացքում սպասվում է ավելի քան 20 համաձայնագրի և համագործակցության հուշագրերի ստորագրում», – ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին Տո Լամն ասել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի և խորհրդարանի պալատի անդամների մասնակցությամբ համատեղ միջոցառումների ժամանակ։
Ըստ Տո Լամի՝ աշխարհն այժմ ապրում է աննախադեպ վերափոխման շրջան, որը ոչ միայն նոր մարտահրավերների առաջ է կանգնեցնում, այլև համագործակցության ամրապնդման նոր հնարավորություններ է ընձեռում։
Վիետնամի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարը Մոսկվայում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների առթիվ։