Բաժիններ՝

Երևանի ավագանու անդամի կնոջը պատկանող մեքենան հրկիզելու կասկածով ձերբակալվել է մեկ անձ

Երևանի ավագանու անդամի կնոջը պատկանող մեքենան հրկիզելու անմիջական կասկածի հիմքով ձերբակալվել է մեկ անձ:

Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՆԳ նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

«Մայիսի 6-ին ժամը 4։22-ին հաղորդում էր ստացվել, որ մայրաքաղաքի Մկրտիչ Սեդրակյան փողոցում Երևանի ավագանու անդամի կնոջը պատկանող մեքենա է այրվում։ Գույքի դիտավորյալ վնասման դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ։

ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողների անհետաձգելի, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 7-ին հանցանքը կատարելու անմիջական կասկածի հիմքով ձերբակալվել է մեկ անձ։ Նա ներկայացվել է նախաքննական մարմին։ Միջոցառումները շարունակվում են»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՆԳՆ մամուլի քարտուղարը: 

Օրեր առաջ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է, որ հրկիզել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող ավտոմեքենան, որը կայանված էր նրա տան բակում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031