
Ստիպված եմ այս տեսանյութը հրապարակում, քանի որ պատկան մարմինները չեն արձագանքում. Ահազանգում է քաղաքացին

Ֆեյսբուքյան օգտատեր Տաթև Ղազարյանը գրում է․
«Զգուշացում: Հղիներին և սրտից թույլ մարդկանց խորհուրդ չեմ տալիս դիտել և ընթերցել: Ուրեմն երկուշաբթի առավոտյան գալիս եմ Երևան աշխատանքի, և լսում եմ, որ այս տատիկը պատշգամբից գոռում է օգնություն խնդրելով, կցկտուր խառը խոսքերով: Տատիկը դեռևս 2 օր անընդմեջ դուրս է եկել պատշգամբ և «միլիցիա» կանչել, շաբաթ-կիրակի որևէ մեկը չի արձագանքել, մինչ ես երկուշաբթի եկա եվ ինձ պես այլ օֆիսի աշխատող անհանգստացանք ոստիկանություն և ԱԻՆ կանչեցինք: Քանի որ տատիկը շատ դժվարությամբ է տեղաշարժվում և տան դուռը բացել չկարողացավ, ԱԻՆ-ի աշխատակիցները պատշգամբից ներս մտան և իր աղջկան գտան անգիտակից վիճակում, որում 2 օր էր արդեն:
Շտապ Օգնությունը տեղափոխում է աղջկան ծայրահեղ ծանր վիճակով հիվանդանոց:
ԱԻՆ-նն ու Ոստիկանությունն ասացին իրենք այլևս անելիք չունեն և ինձ ասացին «էդքան բանն արել ես, զանգի քաղաքապետարան թող գան տատիկով զբաղվեն» Ես դիմեցի քաղաքապետարան այնուհետև ավագանու անդամի ով օգնեց, որպեսզի արագ ուշադրություն հրավիրվի պատկան մարմինների կողմից: Ինձ հետ կապի դուրս եկան ՄԻՊ-ից, Քաղաքապետարանից, ՄՍԾ-ից ու հաջորդ օրը վերջին 2 կառույցից աշխատակիցներ եկան ուղեկցեցի տեղում գնահատեցին իրավիճակը ու գնացին: Այսօր 3-րդ օրն է ինչ տատիկը միայնակ է, որևէ մեկը այսօր չի եկել և որևէ հոգատարություն չի ցուցաբերել, սնունդը միայն ես եմ տանում, իր մոտ ես եմ գնում հետևում, թե ինչպես է:
Ինձ խոստացան, որ կգան տունը կարգի կբերեն, կխնամեն տատիկին այսպես չեն թողնի:
Ես այսօր ամբողջ օրը վերապատրաստման եմ եղել քաղաքի այլ մասում, բայց սիրտս չտարավ ու երեկոյան եկա տեսնելու արդյոք եկել են որևէ կառույցից, թե ոչ կամ գոնե սնունդ տանեին: Սակայն ապարդյուն միայն ԱԻՆ-ից էին եկել(շատ կասկածելի չհաստատված լուր է) Տատիկը հիմա էլ նույն պայմաններում էր, առանց սնունդի, ավելին տան ջուրը կտրեցին, որ հարևանի գլխին չլցվի, քանզի ծորակը չի կարողանում փակել:
Մի խոսքով այս տան պայմանները շատ-շատ անտանելի ծանր են, էլ չասեմ այլ բաներ ևս… Տատիկը քայլակով հազիվ տեղաշարժվում է, ինքնուրույն իր խնամքը ունակ չէ իրականացնելու,,, որևէ մեկը իր աղջկանից լուր չի տալիս իրեն, անորոշ ու տխուր միայնակ է մնացել:
Քանի որ պետական բոլոր կառույցները տեղյակ են եվ դեռ ոչինչ չեն նախաձեռնում ուստի ստիպված եմ հրապարակում այս տեսանյութը և խնդրում բոլորիդ ուշադրությունը ինչպես նաև ԶԼՄ-ի: Նաև շատ-շատ մեծ անվտանգային ռիսկեր կան, որոնք ենթակա չեն հրապարակման: Ես չեմ կարող ամեն օր հոգ տանել, օրեր կան Երևան չեմ գալիս, բացի այդ ես իմ գործերն էլ չեմ կարող բարձիթողի մատնել: Ուստի խնդրում եմ հանրային ուշադրություն, որը կստիպի ՊԵՏՈւԹՅԱՆԸ ժամ առաջ գործել»:
📍Զգուշացում: Հղիներին և սրտից թույլ մարդկանց խորհուրդ չեմ տալիս դիտել և ընթերցել: 🔗Ուրեմն երկուշաբթի առավոտյան գալիս եմ Երևան աշխատանքի, և լսում եմ, որ այս տատիկը պատշգամբից գոռում է օգնություն խնդրելով, կցկտուր խառը խոսքերով: Տատիկը դեռևս 2 օր անընդմեջ դուրս է եկել պատշգամբ և «միլիցիա» կանչել, շաբաթ-կիրակի որևէ մեկը չի արձագանքել, մինչ ես երկուշաբթի եկա եվ ինձ պես այլ օֆիսի աշխատող անհանգստացանք ոստիկանություն և ԱԻՆ կանչեցինք: Քանի որ տատիկը շատ դժվարությամբ է տեղաշարժվում և տան դուռը բացել չկարողացավ, ԱԻՆ-ի աշխատակիցները պատշգամբից ներս մտան և իր աղջկան գտան անգիտակից վիճակում, որում 2 օր էր արդեն: 🔗Շտապ Օգնությունը տեղափոխում է աղջկան ծայրահեղ ծանր վիճակով հիվանդանոց: ԱԻՆ-նն ու Ոստիկանությունն ասացին իրենք այլևս անելիք չունեն և ինձ ասացին «էդքան բանն արել ես, զանգի քաղաքապետարան թող գան տատիկով զբաղվեն» Ես դիմեցի քաղաքապետարան այնուհետև ավագանու անդամի ով օգնեց, որպեսզի արագ ուշադրություն հրավիրվի պատկան մարմինների կողմից: Ինձ հետ կապի դուրս եկան ՄԻՊ-ից, Քաղաքապետարանից, ՄՍԾ-ից ու հաջորդ օրը վերջին 2 կառույցից աշխատակիցներ եկան ուղեկցեցի տեղում գնահատեցին իրավիճակը ու գնացին: Այսօր 3-րդ օրն է ինչ տատիկը միայնակ է, որևէ մեկը այսօր չի եկել և որևէ հոգատարություն չի ցուցաբերել, սնունդը միայն ես եմ տանում, իր մոտ ես եմ գնում հետևում, թե ինչպես է: Ինձ խոստացան, որ կգան տունը կարգի կբերեն, կխնամեն տատիկին այսպես չեն թողնի: 🔗Ես այսօր ամբողջ օրը վերապատրաստման եմ եղել քաղաքի այլ մասում, բայց սիրտս չտարավ ու երեկոյան եկա տեսնելու արդյոք եկել են որևէ կառույցից, թե ոչ կամ գոնե սնունդ տանեին: Սակայն ապարդյուն միայն ԱԻՆ-ից էին եկել(շատ կասկածելի չհաստատված լուր է) Տատիկը հիմա էլ նույն պայմաններում էր, առանց սնունդի, ավելին տան ջուրը կտրեցին, որ հարևանի գլխին չլցվի, քանզի ծորակը չի կարողանում փակել: 🔗Մի խոսքով այս տան պայմանները շատ-շատ անտանելի ծանր են, էլ չասեմ այլ բաներ ևս… Տատիկը քայլակով հազիվ տեղաշարժվում է, ինքնուրույն իր խնամքը ունակ չէ իրականացնելու,,, որևէ մեկը իր աղջկանից լուր չի տալիս իրեն, անորոշ ու տխուր միայնակ է մնացել:: 🔗Քանի որ պետական բոլոր կառույցները տեղյակ են եվ դեռ ոչինչ չեն նախաձեռնում ուստի ստիպված եմ հրապարակում այս տեսանյութը և խնդրում բոլորիդ ուշադրությունը ինչպես նաև ԶԼՄ-ի: Նաև շատ-շատ մեծ անվտանգային ռիսկեր կան, որոնք ենթակա չեն հրապարակման: Ես չեմ կարող ամեն օր հոգ տանել, օրեր կան Երևան չեմ գալիս, բացի այդ ես իմ գործերն էլ չեմ կարող բարձիթողի մատնել: Ուստի խնդրում եմ հանրային ուշադրություն, որը կստիպի ՊԵՏՈւԹՅԱՆԸ ժամ առաջ գործել:
Posted by Tatev Ghazaryan on Wednesday, May 7, 2025