
Մասկը Մարսի վրա քաղաքակրթությունը անվանել է ապագայում մարդկության գոյատևման երաշխիք

Մարսի վրա բնակավայրերի ստեղծումը կփրկի մարդկությանը Երկրի վրա հնարավոր աղետներից և կապահովի նրա գոյատևումը ապագայում։ Այս մասին Իլոն Մասկը հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Մարսը կոլեկտիվ կյանքի ապահովագրություն է։ Վաղ թե ուշ Երկրի վրա կյանքը կոչնչացվի աստիճանաբար ընդարձակվող Արեգակի կողմից», – ասել է նա։
Մասկը հավելել է, որ մարդկությունը պետք է դառնա «բազմամոլորակային քաղաքակրթություն», քանի որ Երկիրը, ի վերջո, «կայրվի»։
Ձեռնարկատերը բացատրել է, որ գլխավոր խնդիրը Մարսի վրա քաղաք ստեղծելն է, որի ենթակառուցվածքները կլինեն լիովին ինքնաբավ։