
Կրթվելը նորաձև չէ, տիկին, Ձեր ամուսնու պարագայում՝ պարտադիր է

Քիչ առաջ խորհրդարանական երկրի բարձրագույն օրենդիր մարմնի լիագումար նիստերի դահլիճում երկրի վարչապետ կոչվածն իր քաղաքական հակառակորդների հետ разборка էր անում փողոցային բառապաշարով, հիստերիկ վարքով՝ մարդկանց սպառնալով ուղարկել ԱԱԾ-ի նկուղը:
«Համբալ վախկոտներ, համբալի մեկը, վեր ընգի տեղդ». այս և նման արտահայտություններ ակնհայտորեն հավասարակշռությունը կորցրած Նիկոլ Փաշինյանը, ձեռքը հետույքին, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ու մյուս պատգամավորների հասցեին անում էր 4 կին նախարարներից կես մետր հեռավորության վրա:
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ամոթից չգիտեին՝ գլուխներն ուր մտցնեին:
Անգամ Խաչատուր Սուքիասյանն էր ամաչում, իսկ Սրբուհի Գալյանը իր անհավասարակշիռ ղեկավարի հետևից ման էր գալիս՝ կարծես վախենալով՝ հիմա մի բան կանի… Եվ կաներ, որովհետև անդադար տեղից վեր թռչելը, գոռգոռալը, անկապ արտահայտություններ անելը, նստելը, նորից կանգնելը այլ բանի մասին չէին հուշում:
Իսկ այդ խայտառակ տեսարանին հետևում էին դպրոցականները, ովքեր ավանդաբար հարցուպատասխանների ժամանակ ներկա են լինում նիստերի դահլիճում:
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, կրթական արշավներ է անում Երևանում ու մարզերում՝ «Կրթվելը նորաձև է» խորագրով, որին երբեմն մասնակցում է ամուսինը. երկուսով են կրթում:
Միգուցե Աննա Հակոբյանը՝ որպես նախաձեռնության հեղինակ, սկսի իր ամուսնուց, օրինակ, հենց այսօր, երեկոյան, երբ վերջինս տուն գնա, ու 2 միլիոն դոլարանոց վերանորոգմամբ առանձնատանը միասին վերանայեն այսօրվա շոուի կադրերը:
Ամոթ է, հատկապես, երբ սեփական թիմդ է ակնհայտորեն արդեն ամաչում պահվածքիդ համար. վաղն իրենք են ստիպված լինելու արդարացնել կամ բացատրություն տալ շեֆի պահվածքին:
Կրթվելը նորաձև չէ, տիկին, Ձեր ամուսնու պարագայում՝ պարտադիր է: Իսկ դաստիարակված լինելը՝ առնվազն ցանկալի: