
«Գժոն արդեն զգում է, որ ինքը այլևս «ճիշտ» չի, իրավիճակին չի տիրապետում, ու չհասկանալով՝ տռճկի է տալիս ու թռչկոտում»

Արամայիս Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սեյրան Օհանյանին ասում է՝ ոտքից գլուխ կոռուպցիա եք, մնացածներին ասում է՝ մամուլում գրում են, որ դուք հինգերորդ անիվ եք ու պիտի ԱԱԾ-ի պադվալ գնաք, վերջում էլ՝ թե բա գնալու եք։
Ինձ թվում է՝ այս ձգձգումները երկու պատճառ ունեն։
Նիկոլը պատրաստվում է ընտրությունների ու փորձում է մի քանի անգամ «հաղթած» թեզերը նորից խաղի մեջ գցել։
Երկրորդն էլ այն է, որ մեր գժոն արդեն զգում է, որ ինքը այլևս «ճիշտ» չի, ինքը իրավիճակին չի տիրապետում, ու տրամաբանորեն՝ նոր միջավայրը չհասկանալով՝ տռճկի է տալիս ու թռչկոտում։
Քիչ մնաց մոռանայի գժի թիրախում հայտնված պատգամավորներին աջակցությունս։ Ապրեք շատ, ինչ ասեմ, լավ պորտը տեղը դրիք»։