Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Կողբացու փողոցում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մայիսի 12-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Կողբացու փողոցում՝ Եղիշե Չարենցի անվան դպրոցի հարակից ճանապարհահատվածում, ուղղությունը դեպի Ամիրյան փողոց, երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:

