
Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի տարածքում մեքենայի է հարվածել

Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի Մայս ալ-Ջաբալ և Բլիդա գյուղերի միջև ընկած տարածքում հարվածել է մարդատար մեքենայի, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ։
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Լիբանանի շտապօգնության ծառայության աղբյուրը։
«Անօդաչու թռչող սարքը կառավարվող հրթիռ է օգտագործել երկու բնակավայրերի միջև ընկած մայրուղով երթևեկող բեռնատարին հարվածելու համար։ Հարվածի զոհ են դարձել մեկ լիբանանցի և երկու սիրիացի։ Տրանսպորտային միջոցն ամբողջությամբ այրվել է, իսկ միջադեպի տարածքում գրանցվել են նաև վնասներ»,-ասել է գործակալության աղբյուրը։
Իսրայելական ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին՝ չնայած 2024-ի նոյեմբերին «Հեզբոլլահ»-ի հետ կնքված հրադադարի համաձայնագրին, որի համաձայն՝ Իսրայելի պաշտպանության բանակը պետք է իր ստորաբաժանումները դուրս բերեր մինչև հունվարի 26-ը, ինչը տեղի չունեցավ:
Իսրայելական զորքերը շարունակում են մնալ Լիբանանի տարածքում գտնվող սահմանի երկայնքով գտնվող հինգ դիրքում: