Բաժիններ՝

Ճապոնիայում դպրոցականներին վրաերթի ենթարկած վարորդը խոստովանել է, որ ցանկացել է սպանել նրանց

Ճապոնիայի Օսակա քաղաքում դպրոցականների խմբին վրաերթի ենթարկած 28-ամյա վարորդը խոստովանել է, որ ցանկացել է սպանել նրանց։

Այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը։

«Ես ամեն ինչից հոգնել էի։ Ուզում էի մեքենայով վրաերթի ենթարկել դպրոցականներին և սպանել նրանց»,-ոստիկանության ներկայացուցիչներին խոստավանել է նա։

Տղամարդը ձերբակալվել է սպանության փորձի կասկածանքով։Ավելի վաղ NHK-ն հայտնել էր, որ մեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ երեխաների, երբ նրանք դուրս են եկել դպրոցից։

Յոթ մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031