Բաժիններ՝

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչները. «Արսենալ»-ՊՍԺ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչները:

Կիսաեզրափակչի առաջին զույգը «Արսենալ»-ն ու ՊՍԺ-ն են: Լոնդոնում կայանալիք առաջին խաղում «Արսենալ»-ը կլինի տան տերը: Թիմերը միմյանց հետ խաղացել են յոթ անգամ բոլոր մրցաշարերում` ներառյալ «Emirates Cup»-ի ընկերական հանդիպումը:

«Արսենալ»-ը 4 հաղթանակ է տարել, թիմերը 3 անգամ ոչ-ոքի են խաղացել: Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում Լոնդոնի «Արսենալ»-ը հաղթել էր Մադրիդի «Ռեալ»-ին` երկու հանդիպումների ընդհանուր 5:1 հաշվով:

ՊՍԺ-ն, իր հերթին, երկու խաղերի արդյունքում` 5:4 հաշվով, դուրս է թողել «Աստոն Վիլլա»-ին:

«Արսենալ»-ՊՍԺ հանդիպումը կմենկարկի Երևանի ժամանակով 23:00-ին: Թիմերի պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթ անց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս