Բաժիններ՝

Մակրոնը խոստացել է ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա Ուկրաինայում հրադադարի հասնելու համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Արևմուտքը մոտ ապագայում կուժեղացնի ճնշումը Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայում հրադադար հաստատելու համար։

Այս մասին նա ասել է Paris-Match հանդեսին տված հարցազրույցում:«Մենք կմեծացնենք ճնշումը Ռուսաստանի վրա», – ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ դա տեղի կունենա «առաջիկա ութից տասն օրվա ընթացքում»։ Նա կարծում է, որ իրեն հաջողվել է համոզել ամերիկյան կողմին Մոսկվայի նկատմամբ «սպառնալիքների և, գուցե, պատժամիջոցների սրման» հնարավորության հարցում, որպեսզի Կրեմլը դրդված լինի դադարեցնել կրակը։

«Առաջիկա երկու շաբաթը վճռորոշ կլինի այդ հրադադարին հասնելու փորձերի համար», – ասել է Մակրոնը։

Նա հրատարակությանը հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ լույս ապրիլի 24-ի գիշերը կայացած զրույցի մասին, որի ընթացքում նա փորձել է Սպիտակ տան ղեկավարին դրդել «ավելի կոշտ դիրք բռնել» Ռուսաստանի հետ հարաբերություններում։

Անդրադառնալով ապրիլի 26-ին Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպմանը՝ Մակրոնն ասել է, որ այդ զրույցի շնորհիվ է հաջողվել «ճնշումն ուղղել Ռուսաստանի վրա»։

«Սա պահանջվող նպատակն է, քանի որ ճիշտ չէր լինի, եթե ճնշում գործադրվեր միայն Ուկրաինայի վրա», – բացատրել է Ֆրանսիայի նախագահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930