Բաժիններ՝

Սինաբոն ռոլեր

Բաղադրիչներ՝

Ռոլի համար՝

• Տաք կաթ- 1 բաժակ

• խմորիչ- 2,5 թ/գ

•  ձու- 1 հատ (սենյակային ջերմաստիճանի)

• հալած կարագ- 1 ճ/գ

• շաքարավազ- 4 ճ/գ

• աղ- կես թ/գ

• ալյուր- 3 բաժակ + 1-2 ճ/գ

Միջուկի համար`

• կարագ- 6 ճ/գ (փափուկ)

• շաքարավազ- կես բաժակ

• դարչին 2 ճ/գ

Կրեմի համար`

• կարագ 4 ճ/գ փափուկ

• կրեմ-չիզ- 115 գ

• վանիլին

• շաքարի փոշի- 1 բաժակ

Պատրաստման եղանակը`

Տաք կաթին խառնել խմորիչը, ավելացնել սենյակային ջերմաստիճանի 1 ձուն, 4 ճ/գ շաքարավազը, 1 ճ/գ հալած կարագը, աղը և լավ խառնել։

Այնուհետև ավելացնել 3 բաժակ ալյուր և  հունցել խմոր։ Անհրաժեշտության դեպքում ավելացնել այնքան ալյուր, մինչև խմորը չկպչի մատների ծայրին կամ ամանի պատերին։ Խմորը հունցել մոտ 3 րոպե։ Ծածկել սննդային տոպրակով, թողնել հասունանա 1 ժամ սենյակային ջերմաստիճանում, մինչև չափերով կրկնակի մեծանա։

Սեղանին առատ ալյուր լցնել, խմորը բացել 43×25 սմ չափի։ Հավասարեցնել եզրերը։ Վրան քսել 6 ճ/գ փափուկ կարագ։ Ցանել շաքարավազն ու դարչինը։ Փաթաթել երկար կողմով։

Կտրել, բաժանել 12 մասի։ Մասերը դասավորել կարագով պատած 22×30 սմ չափի տապակի մեջ։ Ծածկել սննդային տոպրակով, թողնել հասունանա ևս 20-30 րոպե ջեռոցում 50°-ում, կամ սենյակային ջերմաստիճանում 50-60 րոպե, մինչև չափերով մեծանա։

Այնուհետև վրան քսել հալած կարագ և թխել 175°-ում 20 րոպե։ Թողնել սառչի տապակի մեջ։

Այդ ընթացքում պատրաստել կրեմը՝ այսինգը։

Հարել կարագն ու կրեմ-չիզը, ավելացնել վանիլինն ու շաքարի փոշին, հարել։ Պատրաստի այսինգը առատորեն քսել ռոլերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս