Բաժիններ՝

Հնդկաստանում զգուշացրել են հնարավոր նոր ահաբեկչությունների մասին

Հնդկաստանի հետախուզական ծառայությունները նախազգուշացրել են Ջամուում և Քաշմիրում նոր ահաբեկչությունների հնարավորության մասին, որոնք ուղղված կլինեն երկրի այլ շրջանների բնակիչների, զբոսաշրջիկների, ոստիկաններին և երկաթուղայինների դեմ։

Ահաբեկչությունը Հնդկաստանի Ջամու և Քաշմիր շրջանի Պահալգամ քաղաքի մոտ տեղի է ունեցել երեքշաբթի կեսօրին։ Մի քանի զինված անձինք կրակ են բացել զբոսաշրջիկների վրա, ովքեր ձիավարություն էին անում Բայսարանի հովտում, որը զբոսաշրջության հայտնի վայր է:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Դիմադրության ճակատ» կոչվող խմբավորումը, որը կապված է «Լաշկար-է-Թայբա» ահաբեկչական կազմակերպության հետ։ Հարձակման հետևանքով զոհվել է 25 հնդիկ և մեկ Նեպալի քաղաքացի:

«Պակիստանի հետ կապված ահաբեկչական կազմակերպությունները ծրագրում են ավելի շատ հարձակումներ իրականացնել՝ ուղղված զբոսաշրջիկների, ոստիկանների և քաշմիրցի ուսուցիչների ու քահանաների դեմ հատկապես Սրինագար և Գանդերբալ շրջաններում», – նշված է հաղորդագրության մեջ:

Հետախուզական աղբյուրները նաև զգուշացրել են հնարավոր ահաբեկչական հարձակումների մասին, որոնք կարող են ուղղված լինել երկաթուղային ենթակառուցվածքների և երկաթուղու անձնակազմի դեմ:

Ի պատասխան Ջամուում և Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչության՝ Հնդկաստանը Պակիստանի նկատմամբ մի շարք միջոցառումներ է սահմանել, այդ թվում՝ Պակիստանի ռազմական կցորդների արտաքսումը, Ինդուսի ջրերի պայմանագրի կասեցումը և Աթթարի ցամաքային տարանցման կետի անհապաղ փակումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս